Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               

Ո՞վ է լինելու բժշկականի ռեկտորը

Ո՞վ է լինելու բժշկականի ռեկտորը
12.09.2012 | 12:24

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ռեկտոր նշանակելու գործում կարծես թե իշխանությունները չեն շտապում։ Օգոստոսին պետք է հայտարարվեր մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար, սակայն մինչ օրս մրցույթի մասին խոսք չկա։ Նշենք, որ նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի նախարար դառնալուց հետո համառորեն շրջանառվում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Մինասյանի անունը` որպես նոր ռեկտորի։ Սակայն արդյոք պարոն Մինասյանի համար այդ պաշտոնը ընդունելի՞ է, այսինքն` անցած էտապ չէ՞։ Մեր այս ենթադրությունը վերջերս հաստատեց նաև ինքը` Արա Մինասյանը, լրատվամիջոցներին հայտնելով, թե ինքն այլ ծրագրեր ունի։ Թերևս, այս պատասխանն էլ գուցե վերջնական չլինի։ Ինչևէ, հետաքրքիր է, որ, բացի Արայիկ Մինասյանի անունից, այլ անուն չի շրջանառվում։ Հիշեցնենք, որ այս պահին ռեկտորի պաշտոնակատարն է պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը։ Ըստ գործող կարգի, թափուր պաշտոնի համար մրցույթը հայտարարելուց 40 օր հետո պետք է այն կայանա։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 10259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ